Ինչպես հայտնի է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 3 նոր վարույթ է հարուցել ԲԴԽ անդամների նկատմամբ։
Վարույթներից մեկը վերաբերում է ԲԴԽ նախագահ, այժմ լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյանին։
Նշենք, որ մյուս երկու վարույթները եւս ԲԴԽ անդամների դեմ են, մեկը՝ դատավոր Անի Մխիթարյանի, մյուսը՝ իրավաբան-գիտնական Վիգեն Քոչարյանի։ Անի Մխիթարյանը, ի դեպ, վերջին նիստերի ժամանակ դեմ էր քվեարկել թե Վարդազարյանի լիազորությունների կասեցման միջնորդությանը, թե դատավոր Կարինե Պետրոսյանին պատասխանատվության ենթարկելու հարցին, պարզ է դառնում, թե ինչու են ցանկանում «պատժել» դատավորին։
Եվ ահա ArmLur.am-ը տեղակացավ, որ ԲԴԽ նախագահի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության մասին նիստ է հրավիրվել այսօր:
Ք.Մ