Իսրայելի իշխանությունները ծրագրում են Աֆրիկայից անօրինական ճանապարհով ներգաղթյալների համար ահռելի մեծությամբ բանտ կառուցել, որը կարող է տեղավորել մինչեւ 10 հազար մարդ,- հաղորդում է Reuters -ը: Բացի նշվածից, օրենսդրությամբ թույլատրվելու է այնտեղ բանտարկել 3 տարի ժամետով, այլ ոչ 2 ամսով, ինչպես ներկայումս: Այդպիսով, իսրայելական իշխանությունները նպատակ ունեն` ակտիվորեն պայքարել օրեցօր ավելացող ապօրինի ներգաղթյալների դեմ, որոնք երկիր են մտնում եգիպտական սահմանից:
Հատուկ բանտ աֆրիկացիների համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ