Նախագահ Սարգսյանը հետևել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մենամարտին և հաջողություններ մաղթել նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մրցելույթին, որը մենամարտն ավարտել է հաղթանակով։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից:

Մենամարտից հետո նախագահ Սարգսյանն անձամբ է շնորհավորել հայ բռնցքամարտիկին վստահ հաղթանակի համար և շարունակական հաղթանակներ մաղթել:




Լրահոս