Ժամը 10:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 3 զոհ, 3 վիրավոր, մեկ անհայտ կորած: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, թե ռուսական կողմից միջնորդությամբ դադարեցվել է կրակը սահմանին:
Իր հերթին իրավիճակի մասին լուրեր է հաղորդում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Ժամը 10:30-ի դրությամբ ահազանգեր են ստացվում քաղաքացիական բնակիչներից, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը:
Կրակոցները ինտենսիվ են, արձակվում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:
Մանրամասները՝ տեսանյութում