ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ գնդապետը ճանաչվել է անմեղ. դատարանը վճիռ հրապարակեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Վաչագան Ներսեսյանի գործով վճիռը հրապարակվեց: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը Վաչագան Ներսեսյանին ճանաչել է անմեղ: Վաչագան Ներսեսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:

2019 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊՆ գնդապետ Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով զորամասի հրամանատար, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները՝ մայոր Արուսիկ Պետրոսյանին պատճառելով 905 հազար 203 դրամի վնաս: Բացի այդ, գնդապետի՝ ծառայության նկատմամբ դրսեւորած անփույթ վերաբերմունքով պետությանը պատճառել է 9 միլիոն 740 հազար 630.8 ՀՀ դրամի վնաս:

Հիշեցնեք, որ 2019 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Կամո Քոչունցը՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, իսկ Վաչագան Ներսեսյանը՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։

Քնար Մանուկյան




Լրահոս