Հրապարակվել է մահացած Ջեքսոնի լուսանկարը (լուսանկար)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում շարունակվում է փոփ աստղ Մայքլ Ջեքսոնի մահվան գործով դատավարությունր, որի ժամանակ ցուցադրվել է մահացած երգչի լուսանկարը, որտեղ նա պատկերված է մերկ՝ սպիտակ սավանի վրա,- հաղորդում է The Daily Mail- ը, լուսանկարը ներկայացվել է որպես մեղադրող կողմի վկաներից մեկի` բժիշկ Քրիստոֆեր Ռոջերսի խոսքերի ապացույց: Նա ատենակալներին բացատրել է, որ մահից հետո Ջեքսնը եղել է իր տարիքի համար ոչ վատ ֆիզիկական վիճակում, սակայն նրա մարմնի վրա նկատելի են եղել մեծաթիվ ներարկումների հետքեր, իսկ սիրտը, ըստ բժշկի, առողջ էր: Վկան հայտարարել է, որ, դատելով ամեն ինչից, տեղի է ունեցել սպանություն, քանի որ Ջեքսոնը չէր կարող ինքնուրույն ընդունել պրոպոֆոլ: Այսպիսով, շարունակում է կասկածի տակ մնալ երգչի բժիշկը` Կոնրադ Մյուրեյը, որին մեղադրում են երաժշտի չկանխամտածված սպանության մեջ: 




Լրահոս