Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը հայտնում է, որ երկուշաբթի օրը նրա գրասենյակ են այցելել ”Սլովակիայի ֆուտբոլի մի շարք պատասխանատու անձիք”, որոնք հայտնել են, որ կասկածներ կան, որ Իռլանդիա-Հայաստանի խաղը սպասարկող իսպանացի մրցավար Գոնսալեսը կարգադրություն է ստացել հանդիպումը վարել հօգուտ իռլանդացիների։ ”Պատճառը բացատրվում էր նրանով, որ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտք է Իռլանդիայի հավաքականին, 2010թ-ի աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելու ճանապարհին, Ֆրանսիայի հավաքականի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած անարդարության համար: Այդ խաղի ժամանակ հայտնի ֆրանսիացի հարձակվող Թերի Անրին ակնհայտորեն ձեռքով էր խփել գոլը, որը դատավորի կողմից գրանցվել էր որպես մաքուր խաղ”,- նշում է Գրիգորյանը: Նա հայտնում է, որ փորձել է իր իմացածի մասին երեկ տեղյակ պահել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, սակայն ապարդյուն, քանի որ ”նրանց բջջայիններն անջատված են եղել օրվա ընթացքում”: Հիշեցնենք, որ երեկ Դուբլինում Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։ Բազմաթիվ ֆուտբոլային մեկնաբաններ ու ֆուտբոլասերներ խաղի մրցավարությունն անարդար են համարում։
Իսպանացի մրցավարին կարգադրել էին կողմնակալ լինել. Աշոտ Գրիգորյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ