ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. ԱԺ նիստերի դահլիճից հավաքել են ջրի շշերը, բաժակները, անգամ ալկոգելի տարաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ն այս պահին վերսկսեց աշխատանքները, սակայն դահլիճում փոփոխություններ են կատարվել: Մասնավորապես՝ ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ԱԺ նիստերի դահլիճից հավաքել են ջրի շշերը, բաժակները, անգամ ալկոգելի տարաները: Հավանաբար ԱԺ աշխատակազմն այդ կերպ է վարվել, որպեսզի խուսափեն «շշակռիվներից»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր լարված իրավիճակ էր սկսվել այն բանից հետո, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։

Ընդդիմադիրներն էլ տեղից բորբոքվեցին եւ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեցին։

Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, սկսվեց հրմշտոց ու անվտանգության աշխատակիցները ներս մտան և հայտարարվեց ընդմիջում:




Լրահոս