«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը իր մտերիմ մարդկանց Զինված ուժերի գլխավոր շտաբից տեղափոխում է նախարարության իրեն ենթակա վարչություններ: Այս համատեքստում օրերս, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ:
Պարզվում է` Հրաչ Ստեփանյանը բավականին հետաքրքիր անցյալ է ունեցել. նա մինչ այս նոր նշանակումը եղել է
Զու գլխավոր շտաբի կադրերի վարչության պետ, որին որոշել են բերել նախարարությանը ենթակա վարչություն:
Ստեփանյանը նախկինում եղել է զորամասի հրամանատարի տեղակալ,
որից հետո լքել է ՊՆ-ն, գնացել ոստիկանության զորքեր, ի վերջո կրկին հետ է վերադարձել ՊՆ: Առաջիկայում նման նշանակումներ կրկին կլինեն։