Թագուհի Թովմասյանը քիչ անց կայցելի կալանավորված պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով այս պահին Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գնում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Մեր տեղեկություններով, նա այնտեղ մտադրություն ունի հանդիպել «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանին եւ Արթուր Սարգսյանին: Հիշեցնենք, որ այդպիսի մտադրության մասին Թովմասյանն այսօր հայտնել էր նիստի ժամանակ եւ կայցելի նաեւ մեկ այլ կալանավորված պատգամավոր Արմեն Չարչյանին:




Լրահոս