ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել սեպտեմբերի 1-ին Երասխի դիրքերում զոհված կրտսեր սերժանտ Գեղամ Սահակյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին։
Հրամանագիրը ներկայացնում ենք ստորև․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»: