Չենք լռելու երիտասարդական նախաձեռնությունը սկսում է վիդեոզրույցների նոր շարք` Ճշմարտության մերկապար ընդհանուր խորագրով: Շարքը փոքր-ինչ տարբերվելու է Չենք լռելու-ի մնացած նախագծերից և փորձելու է գտնել արդեն հայտնի պատմությունների քողարկված կողմերը: Վիդեոշարքի շրջանակներում ժամանակ առ ժամանակ անդրադարձ է կատարվելու նաև հայկական շոու-բիզնեսում տիրող բարքերին և արվելու են ցնցող բացահայտումներ:Ճշմարտության մերկապար-ի առաջին հյուրն է դերասանուհի Անժելա Սարգսյանի սկանդալային նկարների գործով կալանավորված Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը: Նա կխոսի կալանավորված որդու փոխարեն և սենսացիոն բացահայտումներ կանի` կապված, իր խոսքերով, Անժելա Սարգսյանի կողմից Կարենի դեմ ոստիկանությունում ներկայացված սուտ մեղադրանքների, նկարների` համացանցում հայտնվելու իրական պատմության և դրանցում պատկերված անձանց, Անժելայի և Կարենի միջև եղած հարաբերությունների, դերասանուհու` Կյանքի խոսք աղանդին անդամակցելու և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ:Տիկին Արայանը կմեկնաբանի նաև Անժելա Սարգսյանի կողմից Կռվախնձոր հաղորդաշարում հնչեցված` իրենց ընտանիքի համբավն արատավորող հայտարարությունները:
Հիշեցնենք, որ ինքը` Կարեն Արայանը, այժմ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում է և մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով:Ճշմարտության մերկապար շարքի առաջին թողարկման պրեմիերան կկայանա Չենք լռելու երիտասարդական նախաձեռնության YouTube-ի պաշտոնական ալիքում (youtube.com/chenqlrelu) երկուշաբթի օրը` հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին:
Անժելա Սարգսյանի տղամարդու մայրը որոշել է չլռել (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ