Մայր աթոռն արձագանքում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի շուրջ իրավիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ հայ առաքելական եկեղեցին  նոր վեճի առաջ է կանգնել Սփյուռքում։ Բանն այն է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում հասունացել է  մի նոր խնդիր:  Ըստ մամուլում հրապարակված տեղեկության ՝ խոսքը մի հողակտորի մասին է, որը վերջերս պատրիարքարանը վարձակալության է տվել Ավստրալիայից ժամանած հրեա գործարարի: Թեև շրջանառվող տեղեկատվությամբ՝ վարձակալության ժամկետը նշված է 99 տարի,  որ վարձակալությունն իրականում 98 տարով է: Նման երկարաժամկետ վարձակալությունը շատերին ստիպում է ենթադրել, որ պատրիարքարանը երբեք չի վերստանալու այդ կալվածքը, եւ բացի այդ ավստրալացի գործարարը նախատեսում է այդ կալվածքի վրա կառուցել յոթ աստղանի շքեղ հյուրանոց, և հյուրանոցի տարեկան եկամտի մի մասը փոխանցվելու է պատրիարքարանին:

ArmLur.am-ը վերոհիշյալ աղմկալի բացահայտման շուրջ փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Մայր Աթոռից, սակայն մեզ հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը մեր հարցման ի պատասխան հակիրճ նշեց. «Պատրիարքարանն ինքնուրույն է նման հարցերը տնօրինում։ Հետևաբար, պետք է իրենցից պարզաբանում ստանալ: Հորդորում ենք դիմել պատրիարքարանին»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս