ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հարևան երկների հետ հարաբերությունների, ինչպես նաև նշեց, որ Հայաստան-ՌԴ-Ադրբեջան ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը:
«ՀՀ-ի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը: Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն:
Եվ մենք պատրաստ ենք նման խոսակցության։
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանը: ԵՄ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան նույնպես շահագրգռված են այս գործընթացով»,-նշեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում: