ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է «Ռոզա-92» (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և «Վարդիշո» (Արարատի մարզ, ք. Մասիս) ՍՊԸ-ներին պատկանող հացի արտադրամասերի արտադրական գործունեության կասեցումը:
Տեսչական մարմնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում այս արտադրություններում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմեր խախտումները սահմանված ժամկետում շտկվել են: