Նոր ծրագիր տեղահանված արցախցիների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է իրականացնել սոցիալական աջակցության նոր միջոցառում՝ 2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից տեղահանված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների համար։

Աջակցությունը կտրամադրվի ամսական պարբերականությամբ` 2021 թ. սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների համար՝ հայտնում են նախարարությունից։

Միջոցառմանը դիմելու ընթացակարգի, աջակցության չափի, շահառուների շրջանակի և այլ մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։




Լրահոս