ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից. ինչ հարցեր են քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանում այցելել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ըստ պաշտոնական տեղեկատվության համաձայն. «Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին, միջազգային կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև դրան հասնելու ջանքերին առնչվող հարցեր»:

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանը Արցախի հարցի կարգավորման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի իրականանալի լինելու հանգամանքի հետ կապված խորհրդակցում է միայն ՀՀ առաջին նախագահի հետ: Ըստ իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների Հարությունյանը տարբեր շրջանակներում հայտարարել է, որ այս տարիների ընթացում, ոչ ՀՀ երկրորդ նախագահ, ոչ երրորդ նախագահը եւ ոչ էլ Արցախի նախագահները իրականության մասին այդքան ճիշտ չեն խոսել, որքան Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ըստ Արցախի նախագահի Տեր-Պետրոսյանը միակն է եղել, որ այս 30 տարիներին ասել է իրականությունը Արցախի հարցի վերաբերյալ, ինչի համար էլ Հարությունյանը սկսել է հաճախ նման հանդիպումներ ունենալ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: «Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր»,- հայտարարել էր ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս