«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին դահլիճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր համայնքների խոշորացման մասին հարցը: Նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, թե այս իշխանությունները չեն սովորել տարբերակել գլխավորը երկրորդականից եւ այսպիսի քննարկում են կազմակերպել, երբ սահմաններին լարվածություն է առկա: Մինասյանը հայտարարեց, թե իրենց խմբակցությունը չի մասնակցելու անօրինականությունների:

Դրան զուգահեռ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, թե համայնքների խոշորացումը քաղաքական նպատակ է հետապնդում եւ եւս միացան ընդդիմադիր գործընկերների ասածին: Երկու ընդդիմադիր ուժերի պատգամավորները լքեցին դահլիճը:




Լրահոս