ՖՈՏՈ․ Թուրքիայում ռուսական անձնագրով վեց մարդ է ձերբակալվել՝ լրտեսության կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում լրտեսության կասկածանքով վեց անձ է ձերբակալվել: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN Türk հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Հատուկ գործողությունը տեղի է ունեցել Ստամբուլում և Անթալիայում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կասկածյալները հարձակում են ծրագրել օտարերկրացիների վրա և փորձել են գաղտնի տեղեկատվություն ստանալ։

Կասկածյալները Թուրքիա մտնելուց անմիջապես հետո իրավապահների հսկողության տակ են եղել: Խուզարկության ընթացքում նրանց մոտ զենք են հայտնաբերել, էլեկտրոնային կրիչներ և ռուսական անձնագրեր:




Լրահոս