Ամերիկացի դերասան և պրոդյուսեր Ալեք Բոլդուինը հանդիպել է օպերատոր Գալինա Հաթչինսի հարազատների հետ, ում նա սպանել էր, հաղորդում է Daily Mail-ը:
Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում արտիստը և մահացածի ընտանիքը լքում են Սանտա Ֆե քաղաքի հյուրանոցը: Լուսանկարներից մեկում Բոլդուինը գրկում է օպերատոր ամուսնուն՝ Մեթյու Հաթչինսին, իսկ կողքին նրա ինը տարեկան որդին՝ Անդրոսն է։
Ինչպես աղբյուրը հայտնել է People-ին, «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած միջադեպից հետո 63-ամյա դերասանը դադարեցրել է իր բոլոր նախագծերը, իսկ դեպքից հետո առաջին ժամերին նա «անմխիթար և նյարդային» վիճակում էր: «Բոլորը գիտեն, որ դա դժբախտ պատահար էր, բայց նա բացարձակապես հուսահատված է», – ասել է աղբյուրը: