ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանից հետաքրքրվեցինք, թե քանի քննիչ է ազատվել պաշտոնից իշխանությունների, վարչապետի գործունեությունը քննադատող նյութեր և տեսանյութեր տարածելու համար:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանին պաշտոնից ազատելու մասին հրամանը դատական կարգով վիճարկբվում է դատարանում : Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Անտոնյանին պաշտոնից ազատելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների, վարչապետի գործունեությունը քննադատող նյութեր և տեսանյութեր տարածելը։ ՔԿ նախագահն արդեն ստորագրել է Անտոնյանին պաշտոնից ազատելու մասին հրամանը։
Վերջինիս Փաստաբանի դիտարկմամբ՝ փորձ է արվում ներկայացնել այնպես, որ իր էջում կիսվելով նշված գրառումներով դիրքորոշում է հայտնել, սակայն Անտոնյանը դիրքորոշում չի հայտնել։ Ըստ փաստաբանի՝ իրականացվում է քաղաքական հետապնդում:
Ք.Մ.