Հայաստանում նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 492 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 334075 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 306 456 վերջին մեկ օրում` 7436 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 19781 պացիենտ. Մեկ օրում նվազել է 1594-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 305 611 անձ` վերջին մեկ օրում 1594 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 7278 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1405 է: