Վանո Սիրադեղյանի վերջին ցանկությունն ու Կառավարության որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի մարմինը վերջապես տեղափոխվել է Հայաստան եւ վերջապես նրա հարազատները հնարավորություն կունենան նրա ամփոփել հայրենի հողում:

Կառավարությունից էլ հայտնել են, որ տեղի է ունեցել պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին:

Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին:

Հիշեցնենք, որ  Վանո Սիրադեղյանը կտակ է թողել, որով ցանկություն է հայտնել հուղարկավորվել հայրենի Կոթի գյուղում:

Հավելենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ երեկ լրացել է նրա մահվան քառասուն օրը (քառասունքը), բայց դեռեւս մեր կառավարությանը չի հաջողվում Հայաստան վերադարձնել  եւ հայրենի հողում ամփոփել վերջինիս աճյունը: Այս խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնում եւ խնդրանքով են հանդես գալիս նաեւ նրա զավակները: Ավելին,  երկու օր առաջ նրա դուստրը՝ Արփի Սիրադեղյանը, կրկին անդրադարձել էր Վանո Սիրադեղյանի աճյունի՝ մինչ օրս չհուղարկավորված լինելու փաստին եւ մտավորականների անտարբերությանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս