Մորեխներով և մկնանման կրծողներով վարակված հողատարածքներ՝ Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մորեխներով և մկնանման կրծողներով վարակված հողատարածքները կազմել են 153 հազար 528 հա:

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2020 թվականին միայն 73 հազար 528 հա հողատարածք գտնվում է մկնանման կրծողների տիրապետության տակ, իսկ 80 հազար հա վարակված են մորեխներով: 2019 թվականի համեմատ՝ դա ավել է 26 հազար 417 հա-ով: Մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականին մորեխներով եւ մկնանման կրծողներով վարակված է եղել 127 հազար 111 հա հողատարածք:

Ի դեպ, տեղեկացնենք, որ մկներով եւ մորեխներով վարակված հողատարածքներ ավելի շատ գտնվում են Շիրակի մարզում՝ 23 հազար 190 հա: Շիրակին հաջորղում է Գեղարքունիքը, որտեղ մկներով և մորեխներով վարակված է 20 հազար 740 հա հողատարածք: Այս ցուցանիշների ֆոնին, արձանագրենք, որ մեր հանրապետությունում որեւէ պետական կառույց չկա, որպեսզի պայքարի մկների եւ մորեխների դեմ այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը համարվում է մեր երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է:

Ս.Հ.




Լրահոս