Այսօր՝ նոյեմբերի 30-ին «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իր քարոզարշավը սկսեց Արմավիր մարզի Բաղրամյան համայնքից:
Դաշինքի առաջնորդ եւ գործող համայնքապետ Դավիթ Մինասյանը մինչ քարոզարշավի մեկնարկը հարգանքի տուրք մատուցեց եւ ծաղիկներ խոնարհեց 44-օրյա պատերազմում զոհված Բաղրամյան գյուղի հերոսների պատվին:
Այնուհետեւ Մինասյանն իր համակիների հետ փողոց առ փողոց, տուն առ տուն, այցելեց բնակիչներին, զրուցեց նրանց հետ եւ ծանոթացավ նրանց անհանգստացնող հարցերին:
Դավիթ Մինասյանն էլ իր հերթին խոստացավ, որ ամեն բան կանի, որպեսզի արդարացնի նրանց սպասելիքները:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզում տեղի կունենան Տիմ ընտրություններ: Փարաքարում ավագանու տեղերի համար կպայքարեն «Ապրելու երկիր» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան