Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է 40 տրանսպորտային միջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին,ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 5 խախտում, որոնք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։
Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի։




Լրահոս