Վարդենիսում որևէ ուժ չի հաղթել. ով ում հետ կոալիցիա կկազմի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am֊ին նախնական տվյալներ են հայտնի դարձել խոշորացված Վարդենիսում կայացած ընտրություններից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արամ Մելքոնյանը, ով համայնքի ներկա ղեկավարն է, ստացել է մոտ 6000 ձայն։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջին համարը և համայնքապետի թեկնածու Ահարոն Խաչատրյանը, ով ներկայում Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի ղեկավարն է, ստացել է մոտ 5000 ձայն։

Վարդենիսում պայքարող մյուս քաղաքական ուժը՝ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը, ստացել է մոտ 2500 ձայն։

Վերոնշյալ տվյալներից ելնելով՝ նշենք, որ ստացվում է, որ այս քաղաքական ուժերից ոչ մեկ չի հաղթել։ Քաղաքապետ ընտրելու համար, հարկավոր է երկու քաղաքական ուժի միավորում։ Հետաքրքիր զարգացումներ են սպասվում․ թե ով կմիանա Քաղաքացիական պայմանագիր կուսկացությանը, դեռևս հստակ չէ․ չի բացառվում անգամ, որ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը միանա «Ահարոն Խաչատրյան» դաշինքին և քաղաքապետի միասնական թեկանծու առաջադրի․ ինչևէ, սպասենք իրադարձությունների զարգացմանը։

 




Լրահոս