Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ զրույցը բաց, առարկայական և կառուցողական է անվանել՝ կարևորելով երկխոսության շարունակականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ նախագահը նշել է, որ Բայդենի հետ համակարծիք են եղել այն հարցում, որ երկրները պետք է շարունակեն երկխոսությունը կիբերանվտանգության հարցում:
«Ռուսաստանը բառացիորեն մի քանի օրվա, շաբաթվա ընթացքում կնախապատրաստի և ԱՄՆ-ին կհանձնի անվտանգության հարցերով իր առաջարկները»,- հայտնել է Պուտինը: