Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը քիչ առաջ դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին:

Նշենք, որ երեկ Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության ցուցակով պատգամավոր ընտրված Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Սիսիան համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության ցուցակով պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 18-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):




Լրահոս