ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտահոգված է չինական ռազմական ներուժի կուտակմամբ, Հիմալայների սահմանազատման հատվածում, որը բաժանում է այն Հնդկաստանից, հայտնում է Foreign Policy-ն՝ վկայակոչելով գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյային:
Ըստ աղբյուրի՝ այս տարվա նոյեմբերին Պեկինը այդ տարածքում ռազմավարական ռմբակոծիչներ է տեղակայել։
« Հնդիկ պաշտոնյաները նշել են, որ վերջին երկու ամիսների ընթացքում Չինաստանը զգալի թվով զորքեր է պահում սահմանի իր կողմում և ավելի շատ զորավարժություններ է անցկացնում, ինչը մտավախություն է առաջացրել, որ Պեկինը կարող է կրկին գործել», – ասել է ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան: