ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան կթանկանա Էլեկտրաէներգիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի թանկացման որոշում կարող է ընդունվել դեկտեմբերի 29-ի-ին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է միջինը 4.7 դրամով բարձրացնել սակագինը, իսկ հիմնավորումներն էլ ֆինանսական ճեղքվածքն է։

Հանձնաժողովը, մասնավորապես, առաջարկում է հոսանքը թանկացնել համապատասխանաբար 1.5, 3.5 և 5.5 դրամով՝ գինը կախված կլինի սպառված հոսանքի ծավալից․ շատ էներգիա ծախսողներն ավելի թանկ գին կվճարեն։

Դեկտեմբերի 29-ի նիստին ընդառաջ ՀԾԿՀ-ն երեկ աշխատանքային քննարկում անցացրեց:

Եթե հոսանքի թանկացման որոշումն ընդունվի, նոր սակագներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 1-ից։




Լրահոս