Մեքենայի պարտքի պատճառով քաղաքացին ինքնասպանության է գնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արշալույս Տիգրանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վաճառել է Գյումրի քաղաքի բնակիչ Հայկ Ենգոյանին, սակայն Հայկ Ենգոյանը 2.200 ԱՄՆ դոլար գումար է պարտք մնացել: Արդյունքում, Արշալույս Տիգրանյանը իր մտերիմների հետ միասին Հայկ Ենգոյանին սպառնացել է, եթե պարտքը չվերադարձնի կոնկրետ ժամանակահատվածում, ապա նրան նկատմամբ բռնություն չկիրառեն եւ դեռ ավելին նրան կառեւանգեն:

Եվ ահա Հայկ Ենգոյանը, հասկանալով, որ 2200 դոլար պարտքը վերադարձնելու արդյունքում կհայտնվի, ֆինանսական ծանր դրության մեջ, Հայկ Ենգոյանը ինքնասպանություն է գործում: Այս դեպքով նախաքննության ավարտ է հայտարարավել եւ գործը ուղարկվել է դատարան:

Արշալույս Տիգրանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել:

Ք.Մ




Լրահոս