Աստղերը հուշում են զոքանչի հետ ամուր հարաբերություններ կառուցել. ապագան զոքանչն է. Հակոբ Սիմիդյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան

Առնետի տարում ծնված Հակոբ Սիմիդյանի համար Վագրի տարին հաջող է լինելու գործնական առումով: Կարելի է սպասել առաջխաղացում կարիերայի հարցում՝ մինչեւ հերթական բախումը անմիջական ղեկավարի հետ:

2022 թվականին դուք բացառիկ հնարավորություն կունենաք պրոֆեսիոնալ հմտություններ ձեռք բերել, քանի որ բոբիկ կենսագրությունն ու դատարկ անցյալը շատ են խանգարելու շփվել ինտելեկտուալ մարդկանց հետ: Առնետի կրծող հատկանիշների գործածությունը, սակայն, հնարավոր է նաեւ աշխատավայրի փոփոխության բերի: Աստղերը հուշում են զոքանչի հետ ամուր հարաբերություններ կառուցել. ապագան զոքանչն է:

Բնապահպանությունը, էկոլոգիան, օդն աղտոտող հանքարդյունաբերությունը ձեզ շատ կխանգարեն հանգիստ ապրել:  Աշխատեք քիչ ծխել. այն եւս ախտոտում է բնությունը` հատկապես, երբ մնացուկ-գլանակները դուրս եք շպրտում: Բայց ֆուտբոլի ֆեդերացիայի հետ օդանցիկ գումարների փոխանցումը հնարավոր է մի օր էլ գոլի մեջ չհայտնվի, այլ դարպասապահի փոխարեն բռնի որեւէ ուսադիր կրող: Զգուշացեք թաքուն գործարքներից:

Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտարդրում:




Լրահոս