Դեռ 2021 թվականի ապրիլի 13-ին, այն ժամանակ դեռ անկախ պատգամավոր, այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից բարձրացրեց զինծառայողների ընտանիքներին առնչվող մի խնդիր՝ կոչ անելով պատկան մարմիններին կամք ցուցաբերել ու լուծել խնդիրը:
Ամիսներ անց նմանատիպ մի նախագիծ է ներկայացրել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ առաջարկում է ամրագրել, որ նշված շահառուների բացակայության պարագայում շահառու են համարվում նաեւ զինծառայողի՝ 1) եղբայրը. 2) քույրը. 3) պապը. 4) տատը: Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձավ Թագուհի Թովմասյանի ներկայացրած առաջարկը «յուրացնելուն»:
Մանրամասները՝ տեսանյութում