ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զննություններով հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 10-ի առավոտյան Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատի Իսահակյան փողոցում բնակվող 64-ամյա մի տղամարդ տանը ապօրինի զենք-զինամթերք ունի։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները զննել են տղամարդու տունն ու օժանդակ շինությունները։ Նրանց տեղեկությունները հաստատվել են։ Տարբեր հատվածներում հայտնաբերվել են «Ֆ-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, և ինքնաձիգի փամփուշտներ, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ Արտաշատի ոստիկանների ձեռնարկած պրոֆեսիոնալ միջոցառումներն արդյունք են տվել նաև հունվարի 11-ին։

Ոստան գյուղում բնակվող 55-ամյա մի տղամարդու տան զննությամբ Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված ընդհանուր 54 փամփուշտով, և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 900-ից ավելի փամփուշտ։

Հայտնաբերվել է նաև առանց փաստաթղթերի գազային ատրճանակ։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։




Լրահոս