ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մատուցողուհուն հրազենային վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 11-ին քրեական ոստիկանւոթյան գլխավոր վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ազատ Վշտունու փողոցի գարեջրատանը մի տղամարդ հրազենային վնասվածքներ է պատճառել մատուցողուհուն: Նույն օրը, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 39-ամյա կնոջ:

Վշտունու փողոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները պարզել են մատուցողուհուն հրազենային վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, որը դիմել էր փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 7,62 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճ և գնդակ:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Հունվարի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նազարբեկյան փողոցում հայտնաբերվել և, հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 31-ամյա տղամարդը։
Հանցագործության գործիք հրազենը հայտնաբերվել է:

Տղամարդը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս