ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանի ղեկավարությամբ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։
Քննարկվել են զորամասերի ներքին վերակարգերի կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, կայազորային կարգապահական վաշտերի օրվա կարգացուցակի խստացման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման ու տեսադիտարկման համակարգերի ներդրման խնդիրներ։