Օրերս Մումբայաբնակ դերասանուհի Սիլի Բարկովան Հնդկաստանում նշել է ծննդյան տարեդարձը։ Դերասանուհին սովորաբար չի սիրում տարիքի մասին խոսել, եւ այդ իսկ պատճառով ArmLur.am– ի հետ զրույցում չցանկացավ նշել տարիքը:
Սիլվիի խոսքով` տարեդարձն անցկացրել է ամուսնուս հետ, Մումբայի գեղեցիկ սրճարաններից մեկում։
Անդրադառնալով ծննդյան անակնկալներին՝ դերասանուհին նշեց. «Անակնկալ ավագ քույրս էր ուղղարկել՝ ոսկյա մատանի։ Ամուսինս նախօրոք գումար էր տվել, որպեսզի գնեմ այն, ինչ ուզում եմ»։
Նշենք, որ դերասանուհի Սիլվի Բարկովան արդեն մի քանի տարի է ինչ ապրում է Հնդկաստանի ամենահայտնի քաղաքաներից մեկում` Մումբայում։ Նրա ամուսինը ծագումով հնդիկ է։
Լիդա Եղիազարյան