«Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն` հոկտեմբերի 20-ից հետո մինչեւ ամսվա վերջ Սերժ Սարգսյանը պետական այցի շրջանակներում կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: «Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ` հանդիպման ընթացքում Սարգսյանը Մեդվեդեւից կստանա «Ժողովուրդների բարեկամության» շքանշան: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայաստանյան այցի ճիշտ նախօրեին էլ, Սերժ Սարգսյանը պարգեւատրեց Դմիտրի Մեդվեդեւին` վերջինիս տալով ՀՀ` «Փառքի» շքանշանը: Փաստորեն, դատելով փոխադարձ շքանշանափոխությունից` ռուս-հայկական հարաբերությունները խորապես «եղբայրական են»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ