Երեկ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանի որդին՝ Լեւոն Սեյրանյանը, Կանանց մեկ ամսյակին նվիրված ներկայացրել է տեսահոլովակի պրեմիերա: Երգը կոչվում է «Սեր»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Սեյրանյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ երգի գործիքավորումը դեռեւս մահվանից առաջ կատարել է երջանկահիշատակ կոմպոզիտոր, մեր ընտանիքի համար շատ թանկ մարդ՝ Հայկոն (Հայկ Հակոբյանը): Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Գուսան Արտակ Արամյանն է:
Նշենք, որ երիտասարդ երգիչը սովորում է Կոմիտասի անվան պետական երաժշտական կոնսերվատորիայի մագիստրատուրայում:
Ստորեւ ներկայացնում ենք տեսահոլովակը:
Լիդա Եղիազարյան