Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պահանջում ենք թափանցիկություն նաև հասարակական կազմակերպություններից – Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնությունՀոկտեմբերի 16-ին հեռարձակված Հայլուրի թողարկումը մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում հիստերիայի ալիք է բարձրացրել: Այդ հաղորդման ժամանակ ներկայացվեց, թե բանակային խնդիրներով զբաղվող որոշ կազմակերպություններ իրականում ումից և որքան գումարներ են ստանում և ինչ ծրագրերի անվան տակ: Ներկայացված էին հազարավոր դոլարների ծրագրեր, որոնք որևէ կապ չունեին բանակի հետ: Փաստորեն, հնարավոր է` բանակային թեմաներով աղաղակող կազմակերպություններին այդ գրանտները տրվում են այլ ծրագրերի անվան տակ, սակայն դրանք օգտագործվում են բոլորովին այլ ծրագրերի համար: Իսկ ինչու՞ չպետք է այդ կազմակերպությունները հաշվետու լինեն հասարակության և իրենց շահառուների առաջ… Հակառակ դեպքում կան կոռուպցիոն ռիսկեր: Հայլուրի թողարկումից հետո այդ գրանտակերները համերաշխվել են, քանի որ վախենում են, որ իրենց ֆինանսական շարժերը և իրական գործունեությունը կարող է հայտնի դառնալ բոլորին: Ցավոք, մեզանում հասարակական քննարկումները չեն կազմակերպվում պրոֆեսիոնալ մակարդակով: Հաճախ տարբեր թեմաներից խոսում ու կարծիքներ են արտահայտում մարդիկ, ովքեր խորքային գաղափար չունեն այդ հարցերի շուրջ: Օրինակ, զավեշտալի է, երբ “Բանակն իրականում” խմբի ակտիվիստների մեջ տեսնում ենք երիտասարդ տղաների, ովքեր բանակում մեկ օր անգամ չեն ծառայել ու հիմա որպես փորձագետ հարցազրույցներ են տալիս լրատվամիջոցներին: Պահանջում ենք թափանցիկություն նաև հասարակական կազմակերպություններինց, որոնցից շատերը ընդամենը մի քանի մարդու միավորում են, սակայն աղմկում են ահավոր բարձրաձայն, իսկ գումարներ լվանում դեմոկրատիայի անվան տակ:




Լրահոս