ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել փոխարտգործնախարար Արմեն Ղևոնդյանին պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ղևոնդյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան)»,-ասված է նախագահի հրամանագրում։