Ավելի քան 4,86 միլիոն փախստականներ են ժամանել Ուկրաինայի հարեւան երկրներ ՌԴ-ի հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց ի վեր: Մեկ օրում այդ թիվն ավելացել Է ավելի քան 25 հազարով, ապրիլի 18-ին հայտնել Է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեղեկատվության համաձայն, որը զետեղված Է վարչության կայքում, փտրվարի 24-ից մինչեւ ապրիլի 17-ն Ուկրաինան լքողների թիվը հասել Է 4 894 668-ի: Մեկ օրում հարեւան պետությունների սահմանն Է հատել 25 649 մարդ:
Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ փետրվարի 24-ից մինչեւ մարտի 17-ը Ռուսաստան Է ժամանել 484 725 փախստական, Լեհաստան՝ 2 780 913, Ռումինիա՝ 743 880, Հունգարիա՝ 461 539 փախստական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: