Նախօրերին Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացրեցին Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ասելով, որ նա է սպանել իրենց որդիներին.
«Հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը, դիմելու ենք դատախազին: Մարդն իր բերանով խոստովանեց, որ հանցանք է կատարել: Մեր որդիներին միտումնավոր տարել եւ սպանել է»,-նշել էին հարազատները:
ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե ինչ որոշում է կայացվել զինվորների ծնողների դիմումի մասով: Մասնավորապես՝ դատախազությունից հայտնեցին. «ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործին կցելու և համատեղ քննության առարկա դարձնելու նպատակով»:
Ք. Մ.