Իշխող Հանրապետական կուսակցությունը ուրբաթ երեկոյան ամենայն
հավանականությամբ կհրավիրի գործադիր մարմնի նիստ: Այս մասին ”Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրեց
Հանրապետականի խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Սահակյանն
ասաց` լուրջ քաղաքական խնդիրներ պետք չէ փնտրել այն բանում, որ նիստը տեղի չունեցավ
հինգշաբթի օրը, ինչի մասին ասուլիսում հայտարարել էր հանրապետական պատգամավորը: Նրա
խոսքով, ամենայն հավանականությամբ, պատճառը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի
անդամ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բացակայությունն էր:
”Դա իմ անձնական կարծիքն է. Հովիկ Աբրահամյանը Եվրախորհրդի
խորհրդարանների նախագահների հավաքն էր եւ որպես ԱԺ նախագահ մասնակցում էր այդ կարեւոր
միջոցառմանը: Նիստը հետաձգվեց մեկ օրով, եւ այսօր կարող է տեղի ունենալ այդ նիստը,
որեւէ խնդիր չկա», – ասաց հանրապետական պատգամավորը:
Իսկ թե արդյո՞ք Հանրապետականի գործադիր
մարմնի նիստում կքննարկվի ”Բարգավաճ Հայաստան”-ի` կոալիցիայից դուրս գալու հարցը, Հովհաննես Սահակյանն
ասաց, թե ինքը տեղյակ չէ, քանի որ գործադիր մարմնի անդամ չէ եւ օրակարգին տեղյակ չէ:
Հարցին, թե արդյո՞ք ճիշտ են խոսակցություններն
այն մասին, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի առջեւ ուլտիմատում է դրել, այսինքն Գագիկ Ծառուկյանը կամ
պետք է հայտարարի, որ սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013-ի նախագահական
ընտրություններում, կամ հակառակ դեպքում պետք է դուրս գա կոալիցիայից, Հովհաննես Սահակյանն
ասաց, թե իրենք ուլիտմատում դնելու խնդիր չունեն,
քանի որ Հանրապետականը այսօր իբրեւ քաղաքական ուժ իր կազմակերպվածության առումով շատ
ավելի առաջ է, քան նախորդ ընտրություններից առաջ:
”Խնդիր չկա, որպեսզի պայման դրվի: Ես կարծում եմ, որ մենք
մտավախություն չունենք որեւէ առումով, որ 2013 կամ 2012 թվականի ընտրություններում
մենք կարող ենք որոշակի խոչընդոտներ ունենալ այս կամ այն քաղաքական ուժի պատճառով,
եւ դրանից ելնելով պետք է պայման դնենք”, – ասաց Սահակյանը:
Ի պատասխան այն հարցին, թե ՀՀԿ-ն
կտուժի՞, եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, Սահակյանն ասաց. – ”Բայց Հանրապետականը ”Բարգավաճ”-ով չէ ուժեղ, եկեք փաստենք` մենք առանձին քաղաքական ուժ
ենք, ԲՀԿ-ն էլ առանձին քաղաքական ուժ է, եւ չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցության
այսօրվա ուժեղությունը պայմանավորված է նաեւ
ԲՀԿ-ով”:
Այսօր հանրապետականները նիստ կանցկացնեն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ