Հայաստանի մինչև 19
տարեկանների ֆուտբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության որակավորման
փուլում: Մեր պատանեկան ընտրանին այսօր Երևանի ”Հանրապետական” մարզադաշտում
Սլովակիայի հասակակիցների թիմի նկատմամբ առավելության հասավ 2:1 հաշվով: Մեր թիմից դուբլի
հեղինակ դարձավ Հովհաննես Հովհաննիսյանը,
իսկ սլովակներից հաշիվը բացեց Յակոբ Վոյտուշը: Մեր խմբում այս պահին առաջատարը
Հունաստանի ընտրանին է, ով 10-0 խոշոր հաշվով հաղթեց Անդորրայի թիմին:
Հայաստան – Սլովակիա` 2:1
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ