Մայրաքաղաքին բնորոշ հոգեբանություն ունեցող, շատ թանկ եւ հարուստ ներկայացում էր. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում իրարանցում էր, պատճառը արդեն իսկ բոլորիս հայտնի «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» պատմական դրամայի մեծ պրեմիերան էր:

«Ունեցանք փայլուն պրեմիերա, մեծ ներկայացում: Կարծում եմ` շատ ստացված և հզոր ներկայացում էր, մեր մայրաքաղաքին բնորոշ հոգեբանություն ունեցող ներկայացում էր, շատ թանկ եւ հարուստ»,-ArmLur.am-ի հետ զրույցում մեծ ոգեւորությամբ նշեց Մայր թատրոնի տնօրեն  Վարդան Մկրտչյանը, հավելելով , որ այս թատերաշրջանի վերջին ներկայացումը կլկնի հունիսի 19֊ին, որտեղ հանդիստաես հնարավորություն կունենա տեսնելութատրոնի առաջատար դերասաններին, ինչպես նաեւ նոր դեմքերի։

«Կարծում եմ՝ սա արժանի կտավ է թատրոնի 100֊ամյակի այս թատերաշրջանի համար»,-ընդգծեց նա։

Հավելենք, որ Արթուրո Ուիին մարմնավորում է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, հաղորդավարները Լիլի Էլբակյանն ու Մեսրոպ Աբտոյանն են: Ներկայացման մեջ ներգրավված են նաեւ Հայկ Իսրայելյանը, Անդրանիկ Զաքարյանը, Ալբերտ Սաֆարյանը, Հայկ Սարգսյանը, Անի Պետրոսյանը, Դավիթ Գասպարյանը եւ այլք: Բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, երաժշտությունը՝ Լեւոն Խաչատրյանի, պարուսույցը Ռուզաննա Հախնազարյանն է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս