Ս. Բալասանյանը մասնակցել է Ջավախքում գարեջրի բացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ջավախքում տեղի ունեցավ Ախլքալակի գարեջրի

գործարանի (ԲԱԼԼԻՍ)

բացման հանդիսավոր

արարողությունը: Միջոցառմանը  մասնակցում էին

Վրաստանի հանրապետության խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, խորհրդարանի փոխնախագահ Միխեիլ Մաչավարիանին, Հայաստանի

Աժ փոխնախագահ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Հայկ Սանոսյանը և

ուրիշներ: Դիմելով ներկաներին` Սամվել Բալասանյանը կարևորեց Ջավախքում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը և հայտնեց  այդ

ուղղությամբ ապագայում

 նախանշված  այլ պլանների

մասին ևս:  Խոսելով սկզբնական շրջանում շուրջ 100 աշխատատեղեր ապահովող գործարանի մասին`  Սամվել Բալասանյանը   խոստացավ իր հնարավորությունների չափով օժանդակել նորաբաց  ”ԲԱԼԼԻՍ” գարեջրի գործարանի արտադրաքի

սպառմանը, մասնավորապես ցուցաբերել խորհրդատվական և այլ բնույթի աջակցություն գործարանի

աշխատակազմին:  Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի որոշմամբ Սամվել Բալասանյանը պարգևատրվեց  Վրաստանի

Պատվո շքանշանով, ինչը Սամվել Բալասանյանին

հանձնվեց  խորհրդարանի նախագահ  Դավիթ Բաքրաձեի կողմից: 




Լրահոս