ՀՀ նախագահի մամուլի
գրասենյակը տեղեկացնում
է, որ Սերժ Սարգսյանի
պետական այցը
ՌԴ շարունակվում
է նախատեսված
ծրագրին համապատասխան: Սերժ Սարգսյանը
Մոսկվայից շտապ
ցավակցական հեռագիր
է հղել
Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին`
Թուրքիայի տարածքում
տեղի ունեցած
երկրաշարժի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված
է. ”Մեծարգո՛
պարոն Նախագահ,
Ցավով տեղեկացա
Վանում տեղի
ունեցած ուժեղ
երկրաշարժի հետևանքով
առկա ավերածությունների, զոհերի և փլատակների
տակ մնացած
մարդկանց մասին:
Ցավում եմ տեղի ունեցածի
համար, ցավակցում
եմ և հայտնում եմ Ձեզ, որ Հայաստանի փրկարարների
մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ
ժամկետում հասնել
էպիկենտրոն և անհապաղ անցնել
փրկարարական աշխատանքների”:
Սերժ Սարգսյանը ցավակցել է Գյուլին և առաջարկել Հայաստանի օգնությունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ