Օրերս դերասան Հայկ Հովհաննիսյանը տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրում է, թե ինչպես է սափրում է գլուխը:
Դերասանի հետեւորդները տեսանյութի տակ բավականին ծավալուն քննարկում են ծավալել միաժամանակ՝ նշելով, որ Հայկն այս տեսքով եւս համակրելի է:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել դերասանի հետ, սակայն չհաջողվեց, իսկ սցենարիստ Անի Մաղաքյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Հայկի նման քայլը կապված է նոր «Ապրիր ինձ հետ» հեռուստասերիալի հետ:
«Հայկը նման քայլի գնացել է նոր դերի համար, կերպարն է այդպես պահանջում, շատ փակագծեր առայժմ բացել չեմ կարող: Չեմ կարող ասել հեշտությամբ է գնացել նման քայլի թե չէ, բայց կարծում եմ որպես դերասան այնքան էլ մեծ զոհաբերություն չէ»,-նշեց Անի Մաղաքյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ շուտով հեռուստաէկրանին կհայտնվի նոր հեռուստասերիալ՝ «Ապրիր ինձ հետ», այն բաղկացած է լինելու 24 մասից: Նախագծի սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է սցենարային աշխատանքների, թեմատիկայի եւ այլ հետաքրքիր մանրամասների մասին:
Նշենք, որ նախագծի ռեժիսորը Հայկ Վարդանյանն է, օպերատորը՝ Վարդան Ուռումյանը: Դերասանական կազմում են Անի Խաչիկյանը, Հայկ Հովհաննիսյանը, Զիրոյանը, Լիա Զախարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Աշոտ Հակոբյանը եւ այլք:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան